«Օրերս Ձեր մասին հրապարակում կարդացի մամուլում, որը վերաբերում էր 2013թ, հայտարարագրին, ստուգեցի, հետաքրքիր փաստ արձանագրվեց: Դուք և Ձեզ հետ փոխկապակցված անձը հայտարարագրել եք 1-ական միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ: Կարծում եմ՝ հանրությունն իրավունք ունի տեղեկանալ, թե ինչպե՞ս են այս միջոցները գոյացել և դրանք Հայաստանի բանկում եք պահում, թե՞ արտերկրի»,-այսօր՝ ԱԺ-ում խոսքն ուղղելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ հարցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Արթուր Ջավդյանը պատասխանեց, որ ԿԲ-ում է 1997 թվականից, մինչ այդ՝ 5 տարի ղեկավարել է Հայաստանի առևտրային բանկերից մեկը, եղել է բաժնետեր, բաժնեմասը թափանցիկ վաճառել է:
«Ինչ վերաբերում է ավանդներին՝ պահում եմ հայկական բանկերում՝ հիմնականում հայկական դրամով»,-նշեց ԿԲ նախագահը:
Նիկոլ Փաշինյանը նկատեց. որ իր հարցին տրված պատասխանը ենթակա է ուսումնասիրման: