▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու. փոխեք իշխանությունը. ՔՊ-ական

Դուք եւ ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում բորբոքված հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս իշխանությունը փակում է Երրորդ հանրապետության էջը:

Նշենք, որ զոհվածների ծնողները թույլ չտվեցին ՔՊ-ական պատգամավորներ Հակոբ Ասլանյանին եւ Հովիկ Աղազարյանին մոտք գործել «Եռաբլուրի» տարածք:

«Փոխեք իշխանությունը: Տարբերեք իշխանությունը պետությունից: Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու: Դուք ձեր հարցադրումներում վիրավորանք մի մտցրեք, ես էլ այսպես չեմ պատասխանի: Մանդատը դուք չեք տվել, որ պահանջեք վայր դնել»:

Թարմացված․ Հավեսներդ չունեմ շատ խոսելու, որովհետեւ դուք պետությունից շատ հեռու եք, դուք իշխանությունն ու պետությունը իրարից չեք տարբերում, իշխանությունն ու հայրենիքը իրարից չեք տարբերում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում բորբոքված հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին  զոհվածների ծնողները թույլ չտվեցին մուտք գործել «Եռաբլուրի» տարածք:

Հարցին, թե չեք նեղվո՞ւմ, որ ձեր ղեկավարը ձեր պայքարած հայրենիքն այս օրն է գցել, նա ասաց. «Չեմ ուզում խոսել: Այնտեղ, անհայտ կորածների հուշարձանին, իմ հարազատ հորաքրոջս տղան 1992-ից կորած՝ Ավետիսյան Գագիկ, ես որ գարիս եմ, առաջինը գնում եմ նրան ծաղիկ դնելու, իսկ արդեն ներսում իմ 7 զինվոր ընկերներս են: Եթե ձեզնից մեկը մտածում է, որ ինքն ավելի հայրենասեր է ու երկիրը ավելի է սիրում, շատ սխալվում եք»:

«Ես հայրենիքիս համար երեք անգամ կյանքս դրել եմ»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее