▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալություններ Երևանում. Ձերբակալվածների թվում է Արմեն Աշոտյանը

Ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Երևանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը

Նույն գործի շրջանակում ձերբակալման որոշում կա ևս 5 անձի նկատմամբ։

***

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը

 Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Սահակյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

***

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրականացվող քաղաքական ռեպրեսիաների համատեքստում հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, իբրև թե 2023թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար:
Ընդ որում` 3 տարի շարունակ (2023թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո, օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ»:

***

Արմեն Աշոտյանին ձերբակալել են։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

Նա տեղեկացրեց, որ դեռևս պարզ չէ՝ ինչու են Աշոտյանին ձերբակալել, միայն այն գիտի, որ դեռևս կալանքի միջնորդություն ներկայացված չէ։ «Մենք մինչև գիշերվա 2-ը ուղիղ եթերում ենք եղել, հետո բաժանվել ենք, ժամը չորսին խոսել եմ իր հետ ու առավոտյան արդեն իմացա, որ ձերբակալել են նրան։ Հիմա գնում ենք Քննչական կոմիտե»,- ներկայացրեց Շարմազանովը։

Նա կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ական գործիչ Արման Սահակյանի դեպքը կապված չէ Աշոտյանի ձերբակալության հետ, քանի որ Արման Սահակյանին գիշերը կալանավորել են, իսկ Արմեն Աշոտյանին հայտնի չէ՝ ինչ գործով են ձերբակալվել։

Նշենք, որ մամուլում տեղեկություն  է տարածվել, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել։

***

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աշոտյանին ձերբակալեցին արդեն: Տանում են Մազմանյան 3՝ քննչական: Նիկոլի սիրտը քաոս է ուզում... հետընտրական ընդվզումներն է պատրաստվում»:

***

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել նաև «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և այլ անձանց նկատմամբ:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее