epress.am-ը գրում է, որ հունվարի 31-ին Թբիլիսի քաղաքում ձերբակալել է «օֆշորային սկանդալի» հերոս, գործարար Աշոտ Սուքիասյանը: ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ «ներկայումս որոշվում է նրան էքստրադիցիայի ենթարկելու հարցը»։
Աշոտ Սուքիասյանը, ով Նավասարդ Կճոյանի սանիկն է, հետախուզման մեջ էր, նա անցնում է գործարար Փայլակ հայրապետյանի գործով: Սուքիասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու մեջ:
hetq.am-ը փաստաթուղթ էր հրապարակել, համաձայն որի Սուքիասյանը, Սարգսյանն ու Կճոյանը օֆշորային ընկերության սեփականատերեր են: Հետագայում Սուքիասյանը օֆշորային սկանդալն իր վրա էր վերցրել՝ հայտարարելով, որ առանց Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի գիտության նրանց անունով Wlispera Holdings Limited օֆշորային ընկերությունն է գրանցել Կիպրոսում: