«Հրապարակ»-ի տեղեկություններով, Պեմզաշենի դաժան սպանության մեջ կասկածվող երկրորդ անձը ձերբակալված Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է, այս պահին ոստիկանությունը ձերբակալում է նրան։
Ավելի վաղ ձերբակալված 32-ամյա Վրույր Բարսեղյանն, ըստ Aravot.am-ի տեղեկությունների, ծանոթ է եղել այս ընտանիքի նիստուկացին, տեղեկացված, որ 31-ամյա Զարինեի ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնում, երբեմն փող ուղարկում։
«Նա մի քանի անգամ շփվել է այս ընտանիքի անդամների հետ, երբեմն նրանց շանը կերակրել է, ամենայն հավանականությամբ այդ պատճառով էլ շունը չի հաչել նրա՝ այդ տուն ներխուժելուց։
Ձերբակալվածը, ըստ նախնական տեղեկությունների, ենթադրել է, որ Ամանորին ընդառաջ Զարինեի ամուսինը գումար է ուղարկել, հենց այդ պահանջով էլ մտել է այդ տուն։
32-ամյա տղամարդը 3 երեխաների հայր է, նրա՝ հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունենալու մասին պնդումներ կան։
Ոստիկանությունը խիստ հսկողություն է անցկացնում ձերբակալվածի տան մոտ»,- գրում է կայքը։
Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում |