Գրող Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես Ռուբեն Հայրապետյանին ոչ ծանոթ եմ և ոչ էլ մի նախադասություն անգամ հետը խոսել եմ, բայց իմ գրող շատ ու շատ ընկերներից իմացել եմ, Հրանտ Մաթևոսյանից սկսած՝ քանի քանիսին է օգնության ձեռք մեկնել, հատկապես քաղցկեղով տառապողներին, նույնիսկ նրանց՝ ովքեր եղել են հակառակ բանակից և իր դեմ հոդվածներ են թխել։ Հիմա նրանց մեծամասնությունը բերանը ջուր արած երախտամոռ հայացքով կողքից դիտում է իրադրության զարգացմանը։ Մտավորականի նման վարքագիծը վարկաբեկում է մտավորականին։ Ինչո՞ւ, նրանք չգիտեի՞ն, որ Նեմեց Ռուբոն է իրենց օգնության ձեռք մեկնում, թե՞ օգտվել կարելի է, բայց որևէ կերպ չի կարելի շնորհակալ լինել... Իսկ ո՞րն է Ռուբեն Հայրապետյանի մեղքը... որ օլիգարխից զատ՝ Տղա՞ է, թե՞, ավելի քան Տղա է...»:


