▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո Սալոմե Զուրաբաշվիլիին ընդունել է Արմեն Սարգսյանը

ՀՀ նախագահի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում, տեղի է ունենում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ընդունելության պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ  Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծաեռնակաբերդի հուշահամալիր և  հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

 

Վրաստանի նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Ծիծեռնակաբերդ այցելած Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Լաշա Ժվանիան  հարցազրույցում նշել է. «Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է և մենք պետք է զարգացնենք բազմակողմ հարաբերությունները: Մեզ սպասվում են հետաքրքիր հանդիպումներ»: ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեն էլ նշել է. «Մեր երկրների մեջ փոխհամաձայնության բարձր մակարդակ է և  սա ավանդույթ է»:

Կարդացեք նաև՝

Ինչպե՞ս Երևանում դիմավորեցին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее