▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չիջնենք էդ մակարդակին...ՀՀԿ-ական պատգամավորը՝ վարչապետի լճերի մասին

a1plus.am-ը գրում է. ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը համաձայն չէ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարստացել է բացառապես պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակ:

Ըստ նրա, Հովիկ Աբրահամյանը «հարուստ անձնավորություն» էր դեռ խորհրդային տարիներին:

Պարոն Հարությունյանը, սակայն, չի էլ թաքցնում, որ վարչապետն այդ տարիներին հարստացել է դարձյալ շնորհիվ իր զբաղեցրած պետական պաշտոնների.

«Ախր ինքը ընենց պաշտոն ա զբաղեցրել էդ ավտոտեխսպասարկման կապված ավտոսերվիսների հետ»:

Իհարկե, պատգամավորը չի ասի, որ Արարատի մարզում վարչապետի անձի հետ կապվող լճերը նրան են պատկանել դեռ խորհրդային տարիներին: «Չիջնենք էդ մակարդակին»,-կոչ է անում ՀՀԿ-ական պատգամավորը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее