«Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ գտնվող դաշտում հայտնաբերված դիի ինքնությունը պարզվել է: Սպանված 29-ամյա Կարեն Խնուսյանը հայտնի է «Հունաստանի Կարեն» մականվամբ: Երկար տարիներ բնակվել է Հունաստանում, այնուհետև տեղափոխվել Հայաստան:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք:
Մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

NEWS.am–ի տեղեկություններով նա հետախուզվում էր Ինտերպոլի կողմից։
Հունաստանի Սալոնիկ քաղաքի դատարանը 2015թ. նրան դատապարտել էր 57 տարի և 6 ամիս ազատազրկման՝ անձի առևանգման, սպանության, ապօրինի զենք կրելու և կողոպուտ կատարելու համար։ Մեկ տարի անց՝ 2016թ. ապրիլին, նրան 6 օրով արձակուրդ են տրամադրել, որից հետո նա չի վերադարձել քրեակատարողական հիմնարկ։


