▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձմեռը սահմանին թեժ է լինելու

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել։

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի  125 տեղի համար պայքարի մեջ կմտնի 767 թեկնածու 15 քաղաքական կուսակցությունից: Նախագահ Իլհամ Ալիևի «Ենի Ազերբայջան» կուսակցության հիմնական մրցակիցն ընդդիմադիր «Միասնական Ադրբեջանի ազգային ճակատն» էր:

«Այս օրը խորհրդարանական ընտրություններ էին նաև Թուրքիայում, իսկ սա պատահականություն  չէր: Ադրբեջանը փորձում է շեշտել Թուրքիայի հետ եղբայրական, ռազմական հարաբերություններն ու ցույց տալ, որ 2 պետություն են ու մեկ ազգ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով՝  գործող իշխանությունը ճնշումներով կազմակերպել է այդ ընտրությունները, բայց այս անգամ դրան աննախադեպ էին, որովհետև  մեծ մասին բանտ են նետել, կամ սպանել:

«Ադրբեջանի ընդդիմության ողնաշարը վերջնականպես ջարդված է, հաստատվեց Ալիևի արյունոտ խանության ռեժիմը»,-նշեց Գրիգորի Այվազյանը:

Քանի որ այս տարի ընտրություններին իր դիտորդական առաքելությունն ուղարկելուց հրաժարվել է ԵԱՀԿ  ԺՀՄԻԳ-ը` կապված Բաքվի կողմից դրված սահմանափակումների հետ, Asekose.am-ի թղթակիցը ադրբեջանագետից հետաքրքվեց, թե արդյոք սա չի՞ նշանակում, որ նրանք պարզապես աչք են փակում այդ երկրում կատարվող անարդարությունների հանդեպ, ադրբեջանագետը պատասխանեց.

«Ուղարկեին, թե չուղարկեին, դա ոչինչ չէր փոխի, քանի որ կեղծիքների մեքենան շատ են զարգացրել: Դուք չեք պատկերացնի, թե ինչ մթնոլորտ է Ադրբեջանում: Այնտեղ ցանկացած պաշտոնի համար կաշառք է տրվում, մեծ է արտագաղթը»:

Գրիգորի Այվազյանը վստահ է՝ Ադրբեջանը սահմանում իրավիճակը կլարի՝ այս խայտառակությունից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար.

«Այս ձմեռը թեժ է լինելու, Ադրբեջանը լարվածությունը էլ ավելի կսրի»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее