«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Asekose.am-ի հետ զրույցում, տեղեկացնելով, որ առավոտյան ` ընդհանուր անզգայնացմամբ` թեթև, բայց անհետաձգելի վիրահատական միջամտությունից հետո արդեն գտնվում է տանն ու իրեն բավարար է զգում, նշեց, որ ժամը 15.00-ին լինելու է Ազատության հրապարակում և իր կուսակցական ընկերների հետ մասնակցելու է ՀԱԿ-ի հանրահավաքին:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ԲՀԿ-ական պատգամավորներից հանրահավաքին կմասնակցեն նաև Տիգրան Ուրիխանյանը, Վահե Հովհաննիսյանը և ուրիշներ, սակայն նրանցից ոչ ոք չի լինելու Ազատության հրապարակի հարթակում, քանի որ դա Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքն է: