▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցանիշը, թե ինչքան դիտում է ապահովում հայությունը ռեժիմով անկանոն գոռացողների լայվերին՝ բավական է հաստատելու ասածիս անհրաժեշտությունը

ԱԺ նախկին խատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

«Համոզված եմ՝ Սփյուռքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կարիք ունի օբյեկտիվ լուսաբանման։ 

Ընդ որում, Սփյուռքի բոլոր օջախներն առանց բացառության։ Ամենուրեք նկատվում է կամ ինֆորմացիայի լրջագույն բացակայություն, կամ դեզինֆոռմացիա։ 
Այդ նպատակով տեղին կլինի հանրային հարգանք վայելող, գրագետ, թեմային ծանոթ, օբյեկտիվությունը պահպանած անձանց այցերը և հանդիպումները Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ստվար խմբերի հետ։ Սեփական փորձով եմ ասում. տրվող հարցերի ծավալն ուղղակի աննկարագրելի է...

հ.գ. զուտ այն ցուցանիշը, թե ինչքան դիտում է ապահովում հայությունը (իհարկե, ոչ միայն Սփյուռքից...) ռեժիմով անկանոն գոռացողների լայվերին և անգրագետ մեկնաբանություններին, արդեն բավական է հաստատելու ասածիս անհրաժեշտությունը։ Այդ բացը պետք է լրացնել որակյալ կոնտենտով։ Հասկանում եմ նաև, որ ասածս շատ աշխատատար է և բարդ իրագործելի՝ հատկապես,
որ գործող իշխանություններին դա բացարձակ ձեռնտու չէ»։

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее