▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցույցի միայն երեկոյան են գնում, որ հանկարծ մաշկը չսևանա.բա տենց պայքար կլինի՞. Տիգրան Կարապետյան

«Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը Սահմանադրական փոփոխություններին չեզոք է վերաբերվում, քանի, որ նրա խոսքով, սարսափելի է ներկա դրությունը.

«Սրանից վատը չի կարող լինել. անարդարություն, մենաշնորհ և բազում խնդիրներ: Եվ այսօր պետք է պայքարել սրանց դեմ, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, որոնք այսպես թե այնպես ընդունվելու են, իսկ, եթե «ՈՉ»-ի ճակատը հաղթի, կնշանակի՝ բավարարվում ենք ներկա վիճակով»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Կարապետյանը:

Asekose.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք Սահմանադրական բարեփոխումները կնպաստե՞ն, որ անարդարությունը վերանա, Տիգրան Կարապետյանը պատասխանեց.

«Ինձ համար ամենակարևորը անարդարության վերացումն է.անարդար ընտրություններ, անարդար կադրային քաղաքականությունը և այլն: Տեսեք, օրը 20-30 ավտոբուս մեկնում է Երևանից: Հայաթափվում է երկիրը: Ընդհանուրի համար է պետք պայքարել, ոչ թե առիթ ման գալ ու մեկ անգամ էլեկտրաէներգիայի, մեկ անգամ գների թանկացման դեմ պայքարել:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա դրանք ոչ մի դրական բան չեն տա:

Նման  է նրան, որ որևէ անկիրթ մարդու ասես կիրթ խոսիր, ամեն ինչ լավ կլինի: Որ անարդար է՝ ի՞նչ կապ ունի՝ կիրթ է խոսում , թե՞ գռեհիկ»:

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս պայքարի ժողովուրդը, Տիգրան Կարապետյանը պատասխանեց, որ թող սկսեն ստորագրահավաք անել ու ինքն առաջինը կստորագրի:

«Ժողովրդական կուսակցության» ղեկավարը  կարևորեց նաև խորհրդարանի ներսում պայքարը բացասական մի շարք երևույթների դեմ.

«Բայց պայքար չկա, քանի որ կա կոալիցիա գաղափարը և իշխանությունը չի մտածում, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանը: է, թող ասի: Ընդդիմադիրների 80 տոկոսը շինծու է: ժողովուրդը ոտքի  է կանգնում ու հիասթափվում է: Ես շատ եմ շփվում ժողովրդի հետ.նրանք ասում են սուտ ա, սուտ ա: ԲՀԿ-ն պայքարում էր, ես ոգևորվել էի, ինձ ասում էին սուտ ա, սակայն չէի հավատում: Էլէներգիայի, գազի համար պայքարում էին, ինչի՞ հասան: Իմաստը ո՞րն է: Իմաստը պետք է այն լինի, որ հավաքվեն ու տուն չգնան, մինչև իրենց հարցը լուծվի: Է, գնում են, չեն մնում: Հայկական բուրժուազիա ա.միայն երեկոյան են գնում, որ հանկարծ մաշկը չսևանա: Զբոսանք ա իրանց համար, էլ չեն հասկանում, որ իրենց կյանքի համար են պայքարում: Բա տենց պայքար կլինի՞: Չէ՞ որ լինել կամ չլինելու խնդիրն է»,-եզրափակեց Տիգրան Կարապետյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее