▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Covid-19-ով վարակված Լեւոն Տեր-Պետրոսյանը ստանում է սիմպտոմատիկ բուժում. ինքնազգացողությունը նորմալ է

Կորոնավիրուսով վարակված ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Ինքնազգացողությունը նորմալ է: Տնային պայմաններում, բժիշկների հսկողության տակ ստանում է սիմպտոմատիկ բուժում»,- ասել է Մուսինյանը:

Ապրիլի 14-ին Արման Մուսինյանը հայտնել էր, որ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее