▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չշահագործվող շտապօգնության մեքենայում հայտնաբերվել է մաhացած տղամարդ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքում կայանված, խոտանված շտապօգնության ավտոմեքենայում դի կա:  

Ինչպես հայտնել է Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում Երևանի բնակիչ Արթուր Իսկանդարյանից, ով հայտնել է, որ ինքը Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի օգնականն է և տեղեկացրել է, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքում անօթևան տղամարդու դի կա:

Ոստիկանները, ժամանելով նշված վայր, կայանված ու չշահագործվող շտապօգնության ավոտմեքենայում հայտնաբերել են Երևանի բնակիչ 57-ամյա Արայիկ Ղ.-ի դին;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее