▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դա կմնա իմ կենսագրության բիծը և խարանը»․ Միքայել Սրբազանը՝ Փաշինյանին ողջունելու մասին

«Ես էլ ունեմ լուսանկար Փաշինյանի հետ, հեղափոխության ժամանակ դժբախտություն եմ ունեցել նույնիսկ իրեն ողջունելու, ինչի համար ցավում եմ, մեղա եմ գալիս, ներողություն եմ խնդրում և ասում եմ, որ սխալվել եմ: Իբր իմ դեմ կոմպրոմատ է, այսինքն` իրենք համաձայն են, որ վատն են, պիտի չլուսանկարվեի իրենց կողքին: Ես սխալվել եմ, ներողություն եմ խնդրում, բայց էդ բիծը կմնա իմ կենսագրության վրա միշտ: Դա բիծ է իմ կենսագրության վրա, որ ես 2018-ի ապրիլի 23-ին ողջունել եմ իրեն: Դա կմնա իմ կենսագրության բիծը և խարանը, չեմ կարող ջնջել, ինչքան ուզում է ներողություն խնդրեմ»,-Երևան Տրիբունայի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее