▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաեշը զրկվել է արտաքին ֆինանսավորումից

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի կողմից ռմբակոծումների արդյունքում ոչնչացվել Դաեշի երեք բարձրաստիճան առաջնորդ, այդ թվում ահաբեկիչների ֆինանսական հոսքերը կառավարող Աբու Սալահը:

«Սալահը մեր կողմից վերջին ամիսներին ոչնչացված ֆինանսական ցանցի երրորդ անդամն էր: Նրան ոչնչացնելով` մենք զրկեցինք կազմակերպությունը ֆինանսավորում ստանալու հնարավորություններից», - հայտարարել է կոալիցիայի խոսնակ գնդապետ Սթիվ Վարենը:

Կոալիցիայի խոսնակ գնդապետ Սթիվ Վարենը հաղորդում է, որ ռմբակոծումների արդյունքում Իրաքի Ռամադի քաղաքում ոչնչացվել է Դաեշի ընդհանուր առմամբ 350 զինյալ: Ռամադիի մոտ ահաբեկիչների դեմ պայքարում լուրջ հաջողությունների մասին է հաղորդել նաեւ Իրաքի բանակը:

«Սա հզոր հաղթանակ է, որին մեզանից լուրջ ջանքեր պահանջեց», - ավելացրել է Իրաքի բրիգադային գեներալ, Իրաքի միացյալ շտաբի խոսնակ Յահյա Ռասուլը:

Իրաքի գեներալը հայտնել է, որ իրաքյան բանակը նախատեսում է մոտ ապագայում վերջնականապես ազատագրել Ռամադի քաղաքը՝ մաքրելով այն ահաբեկիչներից:

Նախօրեին Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը նշել էր, որ Ռամադիի ազատագրումն ընթանում է չափազանց դանդաղ, սակայն հաստատել, որ ի վերջո քաղաքն ազատագրվելու է Դաեշի զինյալներից:

Ամերիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее