▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան ծեծի ենթարկված գյումրեցի 13 տարեկան երեխան հիվանդանոցից չի ուզում գնալ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ  Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որի միջոցով տեղեկացրել է, որ դաժան ծեծի ենթարկված գյումրեցի 13 տարեկան աղջկա վիճակը շարունակում է դեպի լավը գնալ.

«Քիչ առաջ կապ հաստատեցինք գյումրեցի երեխայի բժշկի հետ: Ապաքինման հետ կապված դրական դինամիկան շարունակվում է: Հիվանդանոցից չի ուզում գնալ: Կապը կշարունակենք պահպանել»,- գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 5-ին 28-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել 13-ամյա աղջկան ու նրա մորը, մայրը մահացել է, իսկ աղջիկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ։ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее