▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան սպանություն Երևանում․շենքերից մեկի մուտքում հայտնաբերել են դանակի 10-ից ավելի հարվածի հետքերով 34-ամյա կնոջ դի

Այսօր, օգոստոսի 11-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 54 շենքի մուտքերից մեկում կնոջ դի կա։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:

http://asekose.am/filemanager/uploads/danakaharutyun.jpeg

Ոստիկաններն ու  քննիչները նշված շենքի առաջին մուտքում հայտնաբերել են նույն շենքի բնակարաններից մեկի բնակիչ 34-ամյա Մերի Մ-ի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան մոտ 10-ից ավելի դանակի հարվածի հետքեր։ 

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ նրան սպանել է Երևանի բնակիչ 33-ամյա Մհեր Զ-ն։ Եվ մինչ ոստիկաններն ու քննիչները օպերատիվ քննչական խմբով Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ մեկնում են Մհեր Զ-ի՝ Էրեբունի վարչական տարածքում գտնվող բնակարան, ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայանում նա և հայտնում, որ սպանությունը կատարել է ինքը ու ներկայացնում է նաև հանցագործության գործիք՝ դանակը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее