▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան սպանություն Սյունիքում. 22-ամյա որդին դանակի հարվածներով սպանել է հորը

Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում այսօր՝ հունվարի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

17:30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի։

 

 

 

 

 

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ՝ 52-ամյա Դավիթ Հովակիմյանն էր։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի կրծքավանդակի ձախ մասում կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած 4 հետք։

Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները գլխավորությամբ պարզել են, որ սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 22-ամյա Նարեկ Հովակիմյանը։ Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հայտնաբերել են կասկածյալ Ն. Հովակիմյանին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սիսիանի բաժին։

 

 

 

 

 

 

ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Ն. Հովակիմյանը ձերբակալվել է։

Կայքի տեղեկություններով՝ հանցագործության վայրում իրավապահները հայտնաբերել են 2 արյունոտված դանակ, որոնք քննիչն առգրավել է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее