Երեկ՝ մարտի 5-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 34-ամյա Սևան Նավասարդյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։ Հայտնաբերել են սպանության վայրից փախուստի դիմած կասկածյալին։ Նա Բերդ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Գինովյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Կասկածյալը նախկինում բռնաբարության համար դատապարտված է եղել։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


