▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դամասկոսն ընկավ․ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Դամասկոսն ընկավ։ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը…

Թուրքիան ու Ռուսաստանը նույն նպատակն են հետապնդում։ Մեկը փորձում է Օսմանյան կայսուրությունը վերականգնել, մյուսը՝ Ռուսական։ Երկուսն էլ որոշ հաջողություն ունեն այդ գործում։ Այնքան, որ այլևս դժվար է շրջանցել միմյանց հարաբերություններում առաջացող սուր անկյունները։ Ու եթե կարողանան զարգացնել այդ հաջողությունը, ապա, ի վերջո, նորից կանգնելու են միմյանց դեմ պատերազմելու անխուսափելի անհրաժեշտության առջև։ Պատմությունն այդպես է. սիրում է կրկնվել։

Ձևավորվող նոր աշխարհակարգը ենթադրում է ուժերի նոր բալանս։ Նոր իրողություններին պատրաստվում են բոլորը։ Իրենց նախկին ազդեցությունն են փորձում վերականգնել նաև Ադրբեջանն ու Վրաստանը։ Բաքվում այդ խնդիրը մասամբ լուծված են համարում։ Իսկ ահա Վրաստանի իշխանությունները շարունակում են պայքարը մայրաքաղաքի փողոցներում։ Այդ պայքարն Աբխազիայի համար է։ Պաշտոնական Թբիլիսին հասկացել է, որ փոփոխությունների այս շրջանում պետք է կարողանալ հստակ ընտրություն կատարել։ Եվ նրանք կատարել են այդ ընտրությունը՝ Եվրոպայի խոստումները ստորադասելով Աբխազիան վերադարձնելու հեռանկարին։ 

Ու մինչ բոլորը պատրաստվում են անխուսափելի թվացող արհավիրքին, Հայաստանը շարունակում է Հովիկ Աղազարյան քննարկել։ Մինչդեռ կանգնած ենք նոր մեծ պատերազմի իրական վտանգի առջև։ Իրանի ուժայիններն արդեն հայտնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է Սյունիք ներխուժել։ Դե բայց մենք ոչինչ չենք ուզում նկատել»։

***

Reuters-ը, հղում անելով սիրիական բանակի անանուն բարձրաստիճանսպաներին, պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, իբր, լքել է մայրաքաղաք Դամասկոսը և մեկնել «անհայտ ուղղությամբ»՝ երկրում ռազմական գործողությունների ֆոնին: «Ասադը նստել է ինքնաթիռ և հեռացել Դամասկոսից՝ թռչելով անհայտ ուղղությամբ», - գործակալությանը հայտնել են սիրիական բանակի երկու բարձրաստիճան սպաներ, որոնց անունը չի նշվում:

Կիրակի գիշերը թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտարարել է, որ սիրիացի զինյալները վերահսկում են Հոմս քաղաքի կենտրոնը։ Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, նույնպես հայտնել է, որ սիրիացի զինյալները, մտնելով Հոմս քաղաք, գրավել են նրա բոլոր թաղամասերը։ Հոմսից Դամասկոս ուղիղ գծով՝ մոտ 150 կիլոմետր։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ գրոհայինները շարժվում են դեպի Դամասկոս, և որ դա նրանց հարձակման թիրախն է։ Միևնույն ժամանակ, շաբաթ երեկոյան սիրիական բանակի գլխավոր հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել ահաբեկիչներին Համա, Հոմս և Դարաա նահանգներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее