▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն Կոտայքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ

Կոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 30-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

 

 

 

 

 

 

 

Ժամը 00:50-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչներ, 31-ամյա Արթուր Խաչատրյանն է, ով ստացել է գոտկային շրջանի կտրած-ծակած վերք վնասվածք, 23-ամյա Ներսես Սարգսյանն է, ով ստացել է որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք վնասվածք և 23-ամյա Պավլիկ Խաչատրյանը, ով ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք վնասվածք:

 

 

 

 

 

 

 

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են Ողջաբերդ-Հացավան ճանապարհահատվածում և ունեն արդեն կասկածյալների տվյալները: Նրանց կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее