▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարված տղամարդը հիվանդանոցում մահացել է․ կասկածյալին հայտնաբերել են

Սեպտեմբերի 29-ին՝ կեսգիշերին մոտ, 1-02 ահազանգած կինը հայտնել է, որ Ռուբինյանց փողոցում ամուսնուն դանակահարել են։ Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Րեպեների տարբերությամբ բաժնում ևս մեկ ահազանգ է հնչել․ «Միքայելյան» բժշկական կենտրոնից հայտել են, որ Ռուբինյանց 19 շենքից դանակահարված վիճակում հոսպիտալացվել է 49-ամյա մի տղամարդ։ Բուժհաստատություն տեղափոխվելուց մոտ չորս ժամ անց տղամարդը մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով։
     Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Ռուբինյանց փողոցում ապրող 30-ամյա մի տղամարդ տանից դուրս է կանչել 49-ամյա տղամարդուն՝ զրուցելու։ Արդեն շենքի բակում մեկ-երկու բառ փոխանակելուց հետո դանակահարել է նրան։ Զեյթունի ոստիկանները, լույսը դեռ չբացված, կասկածյալին հայտնաբերել ու բերման են ենթարկել բաժին։ Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին ու ձերբակալվել։


     Դեպքի վայրի զննությամբ՝ հայտնաբերվել են արնանման հետքեր ու դանակ, որն, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Հանգամանքները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее