▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակի սպառնալիքով կնոջը պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է

Քիչ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպառնալիքներ էր հնչեցնում։

Ոստիկանությունից հայտնում են, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների և դեպքի վայր կանչված արագ արձագանքման խմբի ծառայողների գործողությունների շնորհիվ, տղամարդը վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։

Դանակը վերցվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее