ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Հանրայինի եթերում անդրադարձել է դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելու որոշմանն ու հայտարարել, որ «Դանիբեկյանի արածը հեղինակազրկել է դատական իշխանությանը»։ «Ոչ թե ինքը հատուկ ձգձգել է, կամ նիստերը հատուկ ուշացրել է, այլ հակառակը՝ չի կանխել ու չի ձեռնարկել այնպիսի միջոցներ, որ ձգձգումն արհեստական տեղի չունենա»,- ասել է Անդրեասյանը։
***
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ հայտնեց.
«Ես երկու տարվա մեջ ամեն շաբաթ, շաբաթական մինիմում 3-4 անգամ ասում եմ՝ դիմում գրեմ, գնամ»:
Այն հարցին, թե մարդիկ չեն դատապարտվում՝ կա՛մ համաներվում են, կա՛մ վաղեմության ժամկետն է անցնում, գոնե մի հոգի պատասխան չի՞ տալու՝ Անդրեասյանն ասաց, որ այդ ամբողջ համակարգի պրոբլեմը իրենք քայլ առ քայլ լուծում են։
«Ամեն այս հարցազրույցը, ամեն ագրեսիան բերելու է թևաթափության, որովհետև և՛ ես, և՛ դատավորները՝ նրանք, ովքեր ուզում են արդարադատություն լինի այս երկում, համազգային մուննաթի տակ են։
Ես երկու տարվա մեջ ամեն շաբաթ, շաբաթական մինիմում 3-4 անգամ ասում եմ՝ դիմում գրեմ, գնամ, որովհետև այնքան հավես է գալ, նստել այս աթոռին, կամ այդ աթոռին, որը շատ ավելի բարձր է վարձատրվում և շատ ավելի հաճելի կյանք կապահովի ինձ համար, նստել և ուղղակի մուննաթ գալ համակարգերի վրա։
Բայց ինչո՞ւ ենք մնում այս համակարգերում, միայն ես չէ, հարյուրավոր մարդիկ, որովհետև քննիչներ, դատախազներ, օպերատիվ մարմիններ, դատավորներ, լիքը մարդ հավատալով՝ դեռ պայքարում ա։ Մի մասն ամեն ինչ արել ա, որ տապալվի, մի մասը՝ պայքարում ա։ Հիմա դուք ո՞ւմ եք ուժ տալիս այս հարցադրումներով, ժողովրդին եմ ասում, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Ես ձեզ խոստացե՞լ եմ, որ բոլորը պետք է նստած լինեն՝ չէ՛, ես ԲԴԽ գալուց ոչ մեկին նման խոստում չեմ տվել, դատավորներն ու քննիչներն են խոստացե՞լ՝ չէ։ Այսօր, որ ընդդիմադիր մեկը չի նստում, դա էլ է արդարադատության վերականգնում, երբ իշխանականն է նստում, դա էլ ա արդարադատության վերականգնում»»։
***
«Պատիժ կրողներ չկան․․․ վաղեմության ժամկետն անցնում է, ազատ են արձակվում, վաղեմության ժամկետը չի անցնում, ընկնում են համաներման տակ, համաներման տակ չեն ընկնում, բերվում են բժշկական թղթեր։ Տպավորություն է՝ ամեն ինչ արվում է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չնստեն»,- Հանրայինի եթերում դիմելով ԲԴԽ նախագահին՝ ասաց հաղորդավար Պետրոս Ղազարյանը։ Կարեն Անդրեասյանը նշեց, որ դատարանները պատշաճ կատարում են իրենց աշխատանքը․ «Ասում եք՝ Սերժ Սարգսյանն արդարացվեց, այո՛, դատավոր Վահե Միսակյանն արդարացման որոշում է կայացրել։ Նախ, որոշումն ուժի մեջ չի մտել, կարող է բողոքարկվել։ Բայց, սա էլ մի կողմ, ենթադրենք արդարացվեց բոլոր ատյաններում։ Ի՞նչ է սա նշանակում, որ դատական իշխանությունը վա՞տն է, իսկ միգուցե գո՞րծն էր վատը։ Կամ՝ պատկերացնենք ինչ-որ մեկը հարյուր հոգու սպանել է, բայց բերում են գործ՝ ոչ թե մարդասպանության, այլ՝ բաժակի գողության, որը թույլ է լինում։ Այսինքն՝ լինում են դեպքեր, որ գործն է թույլ, լինում է, որ մարդը հանցավոր անցյալ ունի, բայց չեն գտել հանցավոր հետքերը և այլն»,- նշեց Անդրեասյանը։ |