▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաշնակցությունը փնտրում է սատանային.a1plus.am

a1plus.am-ը գրում է. «Սահմանադրությունը որեւէ մեկին չպետք է խանգարի վերարտադրվել»,-ասում է հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը. «Յուրաքանչյուրը պայքարում է իր վերարտադրության համար»։

Պատգամավորը փիլիսոփայորեն է նայում սահմանադրական բարեփոխումներում Սերժ Սարգսյանի վերարտադրման մասին ընդդիմության մտահոգություններին՝ վերարտադրությունը բնության օրենքն է. «Դա նույնն է, որ մեղադրես կատվին, որ նա կատվի ձագ է ծնում»։

Մարտունեցի պատգամավորը համաձայն չէ, որ հանրապետականը վերարտադրվում է ընտրակեղծիքներով ու ընտրակաշառքով։ Մյուս կողմից, եթե նույնիսկ այդպես է, ընդդիմությունն էլ հրեշտակ չէ. «Նույն օպոզիցիան նույն քաղաքական ուժերը, որոնք որ քննադատում են Հանրապետականին, իրենք էլ գնում են բացառապես նույն ճանապարհով, ինչ որ Հանրապետականը»։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակիցներից է, բայց այսօր դրա ժամանակը չէ՝ ոչ հասարակական պահանջ կա, ոչ էլ սահմանադրական ճգնաժամ. «Ուղղակի խորհուրդ կտամ, որ իշխանությունները հրաժարվեն, չհամառեն»։

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ «Փաստաթուղթն ինքը ամբողջական է, շատ լավ հիմք է հետագա աշխատանքի ծավալման համար»։

Դաշնակցությանը նախնականորեն բավարարում է ներկայացված փաթեթը՝ բայց սատանան մանրամասների մեջ է. «Մենք ուզում ենք նաեւ էդ բոլոր մանրամասնություններն ուսումնասիրել, որպեսզի որեւէ սատանա չհայտնվի էնտեղ կամ եթե հայտնաբերենք, անպայման վեր հանենք եւ վերացնենք դրան»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее