▲ Դեպի վեր

Понедельник, 31.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Դատապարտու՞մ եք Փաշինյանի բառապաշարը․ Հարց՝ Ալեն Սիմոնյանին

Դատապարտու՞մ եք Փաշինյանի բառապաշարը․ Հարց՝ Ալեն Սիմոնյանին

«Իրենք քաղաքական դիակ են, ասեմ ավելին՝ նախկին նախագահ էլ չեն, նրանք չեն ընտրվել ՀՀ նախագահ, չընտրված եռյակն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։

Անդրադառնալով նախագահների գրասենյակների արձագանքներին՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, Սիմոնյանն ասաց, որ անգամ նրանց խմբակցությունները չեն կարողանում բովանդակային զրույց վարի․ «Ռոբերտ Քոչարյանը կարողանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ իրականության մեջ բովանդակային բանավիճե՞լ, թե՞ Սերժ Սարգսյանն է կարողանալու, կամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը․․․ Սաղին լավ ճանաչում ենք էլի»,-հավելեց նա։

***

«Գյումրիում որոշ թեկնածուներ ճնշում են ընտրողներին, կարծում են, թե հին ձևերը նորից անցնելու են։ Այդ մարդկանց ամբողջ հաշվարկը նրա մեջ է, որ գյումրեցիները վախի մթնոլորտից կամ ինչ-որ խուժանական, գողական բաներից ելնելով՝ չեն գնալու քվեարկեն, բայց ես վստահ եմ՝ գյումրեցին իրենց պատասխանը տալու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Գյումրիում ուժայինների գործողություններին և հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ երբ ՔՊ-ի թեկնածուն է շեբենապատում փողոցները, ընտրակաշառք չէ, իսկ երբ ընդդիմադիր թեկնածուն է դաանում, ընկալվում է որպես ընտրակաշառք է, Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե նման փաստ կա, երկուսն էլ համարվում է ընտրակաշառք, երկուսն էլ պետք է պատժվեն՝ ով ուզում է լինի: Չեն կարող երկակի ստանդարտներ լինեն»։

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ՔՊ-ն Գյումրիում չի պարտվելու․ «Չեմ կարծում, թե մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին, չեմ կարծում, որ գյումրեցին այսօր կուրացել է ու չի տեսնում, թե ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս կողմում»,- հայտարարեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее