▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին և Ադրբեջանին․ Զախարովան խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ռիսկերի մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական հասարակությունն անվերապահորեն անընդունելի է համարում Ուկրաինայի «նեոնացիստական ռեժիմի» հետ «սիրախաղը»՝ հատկապես դաշնակիցների ու գործընկերների կողմից։

Ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը, որտեղ նա անդրադարձել էր հետխորհրդային երկրների անկախության հարցում Ուկրաինայի ներդրմանը։ Զելենսկին նաև խոսել էր Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին և նշել, որ Հայաստանի հետ կապերը վերականգնվում են «առաջին անգամ երկար ժամանակ անց»։

Զախարովայի փոխանցմամբ՝ այս դիրքորոշումը կիսում են ոչ միայն պետական կառույցները, այլև Ռուսաստանի քաղաքացիները, որոնք թիրախավորված են Կիևի ահաբեկչական հարձակումներով և հարց են տալիս, թե ինչպես որոշ բարեկամ ու դաշնակից երկրներ, պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ չեն նկատում այդ ամենը։

Նա նշել է, որ դատապարտում են Կիև կատարվող այցելություններն ու ահաբեկիչների պարագլուխների հետ եղբայրացումը, որոնք բացահայտ խոսում են ռուսական ամեն ինչ ոչնչացնելու մասին, ամեն օր գնդակոծում են քաղաքացիական օբյեկտներ և սպանում խաղաղ բնակիչների, այդ թվում՝ ԱՊՀ երկրների քաղաքացիների։ Բացի այդ, նրանք արդարացնում են հիտլերյան Գերմանիայի բանդերական աջակիցներին, որի դեմ տարած հաղթանակի համար իրենց կյանքն են տվել ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների միլիոնավոր քաղաքացիներ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ անհնար է հասկանալ, թե հանուն ինչի է պետք հյուրընկալել ուկրաինական խունտայի ներկայացուցիչներին, մասնակցել քաղաքականացված հավաքներին և ամբիոն տրամադրել Ռուսաստանի հասցեին սպառնալիքների համար։ Նա ընդգծել է, որ անտեսելու կամ լռելու փոխարեն կոչ են անելու նրանց խղճին, քանի որ նման քաղաքականությունը պարունակում է լուրջ ռիսկեր, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում։

Զախարովան հավելել է նաև, որ Կիևի ղեկավարությանն անվայել է խոսել այլ երկրների անկախության մասին, քանի որ նրանց կառավարման հետևանքով Ուկրաինան վերջնականապես կորցրել է անկախության նշույլները, հայտնվել արևմտյան հովանավորների ֆինանսական, տնտեսական ու ռազմատեխնիկական կախվածության մեջ և ոչնչացրել ձևավորվող ուկրաինական պետականությունը։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее