▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրեց

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացվեց:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ բավարարելով Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել էր Կոստանյանին «Մարտի 1-ի գործով» որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նրան առաջարկվել էր 48 ժամվա ընթացքում ներկայանալ՝ մեղադրանք առաջադրելու համար:

Հիշեցնենք նաև. Կոստանյանը հայտարարել էր, թե իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, բայց ինքը ՀՔԾ այսօրվա պետ Սասուն Խաչատրյանին օրինական հիմքերով կդատապարտի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее