▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ.որոշումը կհրապարակվի այս կիրակի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ  ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի հունիսի 21-ին:

«Այս հոդվածով մինչև այսօր ինչ-որ կալանավորելու, ինչ որ ձերբակալելու միջնորդություն չի եղել ներկայացնեն Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, երկրորդ քաղաքական ուժին՝ ընդդիմադիր։ Ես միայն մի հայտարարություն եմ անում՝ եթե էս երկրի էս վիճակը, համաճարակի տարածումը, այս աղքատությունը, այս տնտեսական անկումը՝ ես մեղավո՞ր եմ, պատճառը ես եմ, ես պատրաստ եմ ինքնակամ գնալու, այդ պատիժը կրելու, բայց իմ համար զարմանալի է այս ամեն ինչը»- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее