▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը։

Ըստ դատարանի որոշման՝ դատարանը մերժել է փոխել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը: Գևորգյանին նաև թույլ չտրվեց մեկնել Ավստրիա:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Արմեն Գևորգյանի պաշտպանական կողմը հայտարարեց, որ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ ստորագրություն չհեռանալու մասին հիմքերը ոչ իրավաչափ են, ուստի պետք է այն վերացնել: Եվ երկրորդ՝ ինչպես նշեց Գևորգյանի պաշտպանական կողմը, եթե դա հնարավոր չէ, դատարանին խնդրեց թույլ տալ Գևորգյանին գործնական հանդիպումների, ինչպես նաև բժշկական հետազոտություն անցնելու համար մեկնել Ավստրիա:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее