Երևան քաղաքի Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի բողոքի քննության գործով որոշումը։ Դատարանը մերժեց բողոքը։ Փաստաբան Արսեն Մկրտչյանի փոխանցմամբ Գրիգորյանը դեռևս հիվանդանոցում կմնա։

Այն հարցին, թե ովքեր են այցելում նրան հիվանդանոցում, փաստաբանը պատասխանեց, որ միայն գեներալի հարազատները։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու, շորթմամբ 37․101․100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:


