▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ որոշումն ակնհայտ անօրինական է։ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը։

 

 

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները համարում են, որ գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ։ Մասնավորապես դատարանը չի նշել, թե ինչ չափանիշով է գործը մակագրվել դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Քոչարյանի պաշտպաններին պարզաբանել են, որ դատարանի կազմը որոշվել է պատահականության սկզբունքով եւ դատարանների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով։

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Պաշտոնաթող նախագահն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее