Կավից ոտքերով «հսկան»
Ահա և անցյալում է խորհրդավորության շղարշով պատված, դարակազմիկ իրադարձության հավակնություններով, սակայն իրականում դատարկ փամփուշտով կրակոցի նմանված ԲՀԿ համագումարը:
Ծառուկյանի ելույթի ամենա"ռիսկով" հատվածներն անգամ թույլատրված գծից կոշիկի ծայրը հանելու փորձեր էին հիշեցնում: Քաղաքական տեսակետից կաթնատամների փուլը չանցած ԲՀԿ-ն ջանում է իբր թե ատամ գցել:
Ավելի մանր տրամաչափի որոշ բնկականներ`Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՌԱԲՈՉԻՅ Ի ԿՈԼԽՈԶՆԻՑԱՅԻ սոցռեալիստական խրոխտությամբ, փորձ կատարեցին մտքի գիգանտ ներկայանալ` այդպես էլ չերկնելով որևէ արժեքավոր միտք:
Իհարկե, տափաստաններում և անապատներում ամեն մի բլուր շրջապատի համար կարող է սար թվալ: Բայց Հայաստանի քաղաքական ռելիեֆը միայն այդ տափաստաններից չէ բաղկացած: Լեռնաշղթաները շատ ավելին են ու ցայտուն, որնց կողքին առանձին վերցրած բլուրներ ուղղակի կորում են:
Հին հույները, ունենալով ճարտարապետության և արվեստի բնագավառներում ահռելի փորձ, լավ գիտեին, որ անգամ ամենամեծ ու հսկա արձանները հեշտությամբ փլվում են, եթե դրանց ոտքերը բավականաչափ ամուր չեն:
Այսօր պարզվեց, որ Հայաստանի քաղաքական կյանքում կան դեռ մարդիկ, որոնք այդքանը չեն գիտակցում: