▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատի կտամ.Գլխավոր դատախազը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին

ԱԺ-ում այսօր Գլխավոր դատախազ ելույթում անդրադարձավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա որդու մասին տարածվող լուրերին.

«Ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե ով է մեղադրյալը: Կարևոր է մեկ փաստ. ապացուցվեց հանցագործությունը, այդ անձի մասնակցությունը հանցագործությանը, դատի կտամ: Ապացուցվեց, որ անմեղ է, ինչ հասարակական ընկալում, պահանջ ուզում ա լինի՝ երբեք դատի չեմ տա: Բայց, եթե ապացուցվեց՝ ցանկացածին քրեական պատասխանատվության կենթարկեմ: Ընդ որում՝ կոնկրետ այդ դեպքում ապացուցվեց՝ ես եմ մեղադրանքը պաշտպանելու: Հետո՞ ինչ, որ Գլխավոր դատախազն եմ, մարդ եմ, չէ՞: Չէ՞ որ վաղն էլ այդ նույն հանցագործությունը իմ հարազատի հանդեպ կարող է լինել ու ես չեմ կարող հանդուրժող լինել: Ապացույցները ձեռք բերվեց՝ դատի կտամ ցանկացածին.Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի»,-եզրափակեց Գլխավոր դատախազը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее