Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․
«Դավիթ Անհաղթի զբոսայգին բարձիթողի վիճակում է գտնվում»։ «Զբոսայգու աշխատանքները շուտվանից սկսել էին, բայց ո՛չ աշխատակից կա, ո՛չ ավարտն է երևում։ Այգու տարածքն անմխիթար վիճակում է»,- նշել է նա։