▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավիթի երազանքն էր հայկական ֆուտբոլը կրկին հասցնել Արարատի բարձունքին»

«Փյունիկ» ՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար, սպորտային լրագրող Դավիթ Մարտիրոսյանի հայրը՝ Աշոտ Մարտիրոսյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է

«Դավիթի երազանքն էր հայկական ֆուտբոլը կրկին հասցնել Արարատի բարձունքին եւ ի նշան մեր ֆուտբոլային գալիք հաղթանակների գնդակ բարձրացնել Արարատի գագաթ: Ավաղ, ճակատագիրը դաժան գտնվեց եւ նա չհասցրեց իրականացնել իր նվիրական երազանքներից մեկ: Բայց գտնվեցին սրտացավ մարդիկ, ովքեր հանձն առան ի կատար ածելու որդուս իղձը, ինչի համար անչափ երախտապարտ եմ: Մեծապես շնորհակալ եմ Վարվառա Հայրապետյանին, որը նախաձեռնեց այս ամենը: Հիմա Դավիթիս մասունքները Արարատի գագաթին են: Հոգուդ թող լույս գա, տղաս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее