Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին հոդված է հեղինակել բրիտանական անվանի «The Guardian»-պարբերականում:
«Թուրքեր և հայեր, Հետևելով Էրդողանի ուղուն` մենք պետք է թաղենք մեր ընդհանուր ցավը» վերտառությամբ հոդվածում Դավութօղլուն ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանիի հղած ցավակցական ուղերձը գնահատել է կարևոր, համարձակ և դրական: Թուրք նախարարը կոչ է արել «ականջալուր լինել» Էրդողանի այդ ուղերձի բովանդակությանը.փոխանցում է ermenihaber-ը:
Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ հայերի ու թուրքերի միջև եղած մեկդարյա խնդիրը առանց միմյանց լսելու հնարավոր չի լինի լուծել: Նա նաև կոչ է արել բոլորին աջակցություն ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների ավելի լավ ապագա կառուցելու գործին:
«Եթե մերձեցման ջանքերին լայն մասնակցություն լինի, ապա հաջողության կհասնենք: Թուրքիան պատրաստ է դրան»,- գրել է Դավութօղլուն: