Երևանում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 24-25 տարեկան երիտասարդի դի։ Դավիթաշենի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ հայտնաբերվածը Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Ս.-ն է։
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։