▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերենիկ Դումանյանի բալիկը նոր պաշտոն ստացավ

1988-ին մենք ոտքի կանգնեցինք ոչ միայն Ղարաբաղյան անկախության, այլև երկրում ժողովրդավարական գործընթացներ հաստատելու համար... 
Հաստատեցինք այդ ժողովրդավարությունը, որը բարիք բերեց միայն իշխանություններին ու նրանց դեգեներատ բալիկներին...

Այսօր Դերենիկ Դումանյանի բալիկը նոր պաշտոն ստացավ... Ինչքա՞ն կարելի է անամոթ ու լկտի լինել, հայրենի իշխանություններ, արդյո՞ք այդ  «նոմենկլատուրային փափկամաշկներից» անդին չի սավառնում ձեր հայացքը, արդյո՞ք չեք տեսնում շատ ու շատ տաղանդավոր երիտասարդների... Ինչու՞ եք այնպես անում, որ շատ շնորհալի երիտասարդներ թքեն ու հեռանան...

Բավակա՛ն է բուծեք պարազիտներ, բավական է ճանապարհ տաք արդեն իսկ երկիրը կործանման մղածների զավակներին...Դումանյանին դատարանի առջև կանգնեցնելու փոխարեն՝ նրա տղային նոր պաշտոն եք տալիս, որպեսզի, պայմանավորվածության համաձայն, երկու տարի հետո էլ առողջապահության նախարար դարձնեք...

Թու՜հ...

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее