▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիարբեքիրում ձերբակալվել է «Reuters»-ի թղթակիցը

 

Դիարբեքիրում ձերբակալվել է  հայտնի «Ռոյթերս»  («Reuters») միջազգային լրատվական գործակալության լրագրողը: Թուրքական «Posta» թերթի փոխանցմամբ՝  հարավ- արևելյան տարածաշրջանում «Ռոյթերսի» թղթակից և օպերատոր Ֆարուք Յուջեն ձերբակալվել է Դիարբեքիրի Սուր շրջանում երեք օր շարունակ չդադարեցվող պարետային ժամի և Անկարայի ահաբեկչությունների դեմ իրականացվող բողոքի երթի լուսաբանման ժամանակ:
Շուրջ 5.000 ցուցարարից բաղկացած խումբը քայլերթից հետո  ներկայացրել է իր պահանջներն ու նստացույց  կազմակերպել: Ցույցը ցրել ցանկացող  ոստիկանների և ցուցարարների միջև բախում է սկսվել: Ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների կառուցած բարիկադների ուղղությամբ, իսկ ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել: 
 
Ֆարուք Յուջեն հեռախոսի միջոցով լուսանկարել ու նկարահանել է բախումը, ինչի համար ոստիկանները նրան ձերբակալել են: Անվտանգության բաժանմունքի աշխատակիցները թեև ընդունել են, որ Ֆարուք Յուջեն ընդամենը իր լրագրողական պարտականությունն է կատարել և խոստացել են , որ նրան ազատ կարձակեն, սակայն լրագրողը ազատ չի արձակվել:
Աղբյուր`    Ermenihaber

Դիարբեքիրում ձերբակալվել է  հայտնի «Ռոյթերս»  («Reuters») միջազգային լրատվական գործակալության լրագրողը: Թուրքական «Posta» թերթի փոխանցմամբ՝  հարավ- արևելյան տարածաշրջանում «Ռոյթերսի» թղթակից և օպերատոր Ֆարուք Յուջեն ձերբակալվել է Դիարբեքիրի Սուր շրջանում երեք օր շարունակ չդադարեցվող պարետային ժամի և Անկարայի ահաբեկչությունների դեմ իրականացվող բողոքի երթի լուսաբանման ժամանակ:

Շուրջ 5.000 ցուցարարից բաղկացած խումբը քայլերթից հետո  ներկայացրել է իր պահանջներն ու նստացույց  կազմակերպել: Ցույցը ցրել ցանկացող  ոստիկանների և ցուցարարների միջև բախում է սկսվել: Ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների կառուցած բարիկադների ուղղությամբ, իսկ ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել:  Ֆարուք Յուջեն հեռախոսի միջոցով լուսանկարել ու նկարահանել է բախումը, ինչի համար ոստիկանները նրան ձերբակալել են: Անվտանգության բաժանմունքի աշխատակիցները թեև ընդունել են, որ Ֆարուք Յուջեն ընդամենը իր լրագրողական պարտականությունն է կատարել և խոստացել են , որ նրան ազատ կարձակեն, սակայն լրագրողը ազատ չի արձակվել:

Աղբյուր`    Ermenihaber

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее