Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում ավազակային հարձակում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մայիսի 29-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվեկ, որ Հերացի փողոցի թիվ 24 հասցեում գործող «24 ժամ մարկետ» խանութում մի մարդ դիմակով, զենքի նմանվող առարկայով փորձել է կողոպուտի փորձ կատարել, սակայն, երբ խանութ հաճախորդ է մտել, նա դիմել է փախուստի:
Նշված վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ անհայտ անձը զենքի նմավող առարկայի սպառնալիքի տակ փորձել է խանութի վաճառողից՝ 22-ամյա Վահագն Մ.-ից, գումար հափշտակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել ու դիմել է փախուստի:
Ոստիկանությունը ձեոնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: