▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված ավազակային հարձակում՝ Արարատի մարզում.դանակի սպառնալիքով թոշակառու ամուսիններից հափշտակել են գումար

Դեկտեմբերի 28-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ shamshyan.com–ը հայտնում է, որ ժամը 10։45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գայանե Մ․-ն ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է տվել, որ 2 ժամ առաջ 2 դիմակավորված անձ մտել են Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի տներից մեկը և տարեց մարդկանցից դանակի սպառնալիքով գումար են հափշտակել ու դիմել փախուստի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, օգտվելով մուտքի դռան՝ բաց լինելու հանգամանքից, դիմակավորված 2 անձ մտել են Բարձրաշեն գյուղի Մյասնիկյան փողոցի 9-րդ տուն, կպչուն ժապավենով փորձել են կապել տանտիրուհու՝ 78-ամյա Սվետլանա Ասիրյանի բերանը, այնուհետև դանակի սպառնալիքով նրան ու նրա ամուսնուն՝ 80-ամյա Ռադվիկ Ասիրյանից պահանջել են գումար։

Թոշակառու ամուսիններից հափշտակել են 10 հազար ՌԴ ռուբլի և 15 հազար ՀՀ դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее