Այսօր՝ հուլիսի 7-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 17 հասցեում գործող դեղատանը ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մի քաղաքացի դիմակավորված և դանակը ձեռքին մտել է դեղատուն և ավազակային հարձակում կատարել՝ հափշտակելով մոտ 200 հազար դրամ, ապա դիմել փախուստի։
Դեպքի փաստով քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։