▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվերսիայի հետևանքով զոհված Սարգիս Մովսիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել N զորամասի կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանին հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Սարգիս Մովսիսյանը պարգևատրվել է հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար։


Հիշեցնենք, որ Սարգիս Մովսիսյանը վիրավորվել էր օրերս տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի ժամանակ և ավելի ուշ՝ օգոստոսի 3-ին մահացել հոսպիտալում:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее