ԱԺ-ում շարունակում է քննարկվել ԿԲ նախագահի նշանակման հարցը:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Արթուր Ջավադյանի թեկնածությունը: Իր խոսքում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ բոլոր սոցիոլոգիական հարցումներում կոռուպցիայի, գործազրկության, արդարադաության համակարգի դեմ բողոքողների մեջ մեծ տոսկոս են կազմում այն քաղաքացիները, ովքեր դժգոհւմ են բանկային համակարգերից, վարկային բարձ տոկոսներից:
«Գաղտնիք ասած չեմ լինի. ցանկացած լսարանում, որտեղ կլինեն գյուղացիական տնտեսության ներկայացուցիչներ, փոքր և միջին ձեռներեցներ, hարցրեք` քանի՞ ընտանիք, քանի՞ տնտեսություն է, որ կքած է վարկերի տակ: Նրանց թիվը հսկայական է: Մարդիկ, չկարողանալով այդ աննախադեպ վարկերը մարել, համալրում են արտագաղթողների շարքերը: Ես ինքս, աշխատելով միջազգային կոռույցներում և պարբերաբար հանդիպելով մեր հայ ներկայացուցիչների հետ, համոզվել եմ, որ հատկապես վերջին շրջանում մեծ է հայրնեիքը լքողների մեջ այն մարդկանց թիվը, ովքեր ուղղակիորեն ողջ անշարժ գույքը, տունը, գրավ են դրել, որովհետև չեն կարողացել վարկային տոկոսները մարել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով՝ այսօր խմբակցության հետ հանդիպման ժամանակ ԿԲ նախագահի թեկնածուն փորձել է ներկայացնել, թե ինչու են վարկերն այդքան բարձր:
«Այդուհանդերձ հակասություն է առաջանում: Այսօր մենք ունենք 98 տոկոս բանկերի և տոկոսների վերադարձելիություն: Այսինքն՝ ռիսկայնության գործոնն էականորեն նվազում է: Այս դեպքում որոնք են պատճառները, որոնք պատճառները, որ փոքր ու միջին ձեռնարակատերերի վարկերը հասնեն անտրամաբանակակ բարձ տոկոսների»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով.
«Այսօր շատ է խոսվում, որ Հայաստանում ունենք կայուն բանկային համակարգ: Բանկային համակարգն իր պորտալարով պետք է կապված լինի Հայաստանի տնտեսության հետ, և բացարձակապես հասկանալի չէ, թե ինչպես կարող է կայուն զարգացած բանկային համակարգի դեպքում ունենալ օրեցօր փլուզվող տնտեսություն:
Տպավորութունն այնպիսին է, որ ինչքան կայունանում է համակարգը, այնքան Հայաստանի տնտեսությունը փլուզվում է: Դժվար է չհամաձայնել այն վերլուծաբանների հետ, ովքեր պնդում են, որ Հայաստանում բանկային համակարգն աշխատում է վաշխառուական փիլիսոփայությամբ: Այս մոտեցման դեմ պետք է հստակ հակաքայլեր ձեռնարկենք»: