▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոն Պիպոն կմնա կալանքի տակ

Վերաքննիչ դատարանը մերժել է երեք քաղաքացու առևանգման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) խափանման միջոցը փոխելու բողոքը: Այս մասին հայտնել է պաշտպաններից Ռաֆայել Ամիրխանյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա նշել է, որ Վերաքննիչի որոշումը դեռ չեն ստացել, սակայն առանց ստանալու էլ իրենց կարծիքով դատարանն «անհիմն» որոշում է կայացրել, քանի որ կալանքի տակ պահելու որևէ հիմնավորում թե´ առաջին ատյանի դատարանում, թե´ Վերաքննիչում չի ներկայացվել:

Պաշտպանը նաև հայտնել է, որ իրենք դատարան են ներկայացրել ի պաշտպանություն Արթուր Ասատրյանի 50 հազար քաղաքացիների ստորագրությունը, որը ոչ մի եկրպ չի ազդել Վերաքննիչի որոշման վրա:

Արթուր Ասատրյանի փաստաբանի խոսքով՝ իրենք կդիմեն ՀՀ Վճռաբել դատարան և ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմեն նաև ՄԻԵԴ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее