ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․
«Որևէ երկրի անվտանգության երաշխիքը տվյալ երկրի բանակն է՝ լավ սպառազինված և մարտունակ․․․և ոչ՝ չեղած, մտացածին, մանիպուլյատիվ «խաղաղությունը»․․․․․Ելակախեղդ արեցիր մի ամբողջ երբեմնի մարտունակ բանակ և անվտանգ երկիր, հերիք է ճամարտակես, հերիք է․․․
Հերիք է խաղաղություն բառը ծամոնի պես ձգես և պատերազմի մեջ պահես երբեմնի անվտանգ երկիրը։
Դու, իրականում, խաղաղությունն ու անվտանգությունը հեռացնում ես երկրի սահմաններից բանակը քանդելով, երկիրը հանձնելով և լկտիաբար․․․․դու հայրենասեր չես, դու փողասեր չարչի ես, որ երկրի հաշվին փորձում ես պահել էդ խղճուկ գոյությունդ․․․ Հայրենասե՞ր, չէ-մի չէ՝ ակադեմիկ․․․․»։