▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք դե՞մ եք, որ մայրերը չաշխատեն ու հղիության համար փող ստանան

ԱԺ-ում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հայտնելով, որ իրենց խմբակցությունն այս քվեարկությանը չի մասնակցի:

Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ խնդիրը բավականին լուրջ է և քննարկումների կարիք ունի, քանի որ բազում ռիսկեր է պարունակում.

«Բազմաթիվ պաշտոնյաների կանայք ստացել են միլիոնավոր դրամների նպաստներ: Խնդիրը լրջագույն կարգավորման կարիք ունի, ուստի ԲՀԿ-ն ևս չի մասնակցի քննարկմանը, մինչև նախագիծը չբերվի այնպիսի տեսքի, որ հնարավոր բոլոր ռիսկերը զրոյացվեն»,-ասաց պատգամավորը:

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը չհամաձայնեց Զոհրաբյանի խոսքերի հետ՝ նշելով, որ ունեն սահմանափակումներ: Բարձրաստիճան կանայք այդ գումարները չեն ստանա:

«Բոլոր մայրերի համար, ում աշխատավարձը չի գերազանցում մեկ միլիոնը, ստանում են 100 տոկոս փոխհատուցում: Բոլոր այն մայրերը, որոնք որ չեն աշխատում, ծննդաբերության հետ կապված լրացուցիչ վճարներ են ստանում: Հիմա չեմ հասկանում՝ դուք դե՞մ եք, որ մայրերը չաշխատեն ու հղիության համար փող ստանան: Եթե դեմ եք, դեմ քվեարկեք»,-ասաց նա:

Հեղինե Բիշարյանն էլ խոսեց  բոլոր հղիների նկատմամբ հավասար մոտեցման իրենց առաջարկության մասին: 

Արդյունքում կողմ քվեարկեցին 68-ը, դեմ 1-ը և որոշումն ընդունվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее